GEFEST ВО 11 К45 բուխարի տիպի օդաքաշ պահարանը միանշանակ դուր կգա այն օգտատերերին, ովքեր նախընտրում են լակոնիկ տեսք ունեցող կենցաղային էլեկտրոտեխնիկա։ Ներկայացված սարքը մշակվել է հանրաճանաչ GEFEST ընկերության կողմից, ինչը սարքի անթերի որակի երաշխիքն է։ Մոդելը պատրաստված է ավանդական սպիտակ գույնով, հետևաբար հեշտությամբ կներգրավվի բաց երանգներով խոհանոցի ինտերիերում։ GEFEST ВО 11 К45 օդաքաշ պահարանը նախատեսված է պատի մոտ տեղադրման համար։ Բազմաֆունկցիոնալ մոդելն ունակ է ոչ միայն արդյունավետորեն հեռացնել հոտերով և ճարպով աղտոտված օդը խոհանոցից, այլև ապահովել դրա շրջանառությունը։ Սարքի առավելագույն արտադրողականությունը կազմում է 300 խորանարդ մետր օդ ժամում, ինչը տպավորիչ աշխատանքային բնութագիր է։ Սարքի իրանը հագեցած է կառավարման հարմար տակտային տարրերով, որոնք թույլ կտան ընտրել սարքի աշխատանքի առավելագույնս հարմար արագությունը, ինչպես նաև միացնել լույսը եփման մակերեսի վրա, քանի որ օդաքաշ պահարանը հագեցած է շիկացման լամպով։