800 W հզորությամբ սպիտակ գույնի GRAEF HB 501 ընկղմվող բլենդերը հարմար է պինդ և փափուկ մթերքների մանրացման և խառնման, խառնուրդների հարման համար։ Տարբեր խոհարարական առաջադրանքների համար նախատեսված են բլենդեր-գլխադիր, հարիչ և մանրացնող սարք։ Արագությունը կարգավորվում է սահուն, ինչը բացառում է ցնցումները և նվազագույնի է հասցնում պարունակության ցայտումը։ Մոդելը հագեցած է տուրբո ռեժիմով, որի դեպքում շարժիչն աշխատում է առավելագույն հզորությամբ՝ մթերքի մշակումն արագացնելու համար։
Ընկղմվող տարրերը պատրաստված են չժանգոտվող պողպատից։ Դրանք չեն ներծծում ներկանյութերը և մթերքների հոտը, չեն օքսիդանում և հեշտությամբ մաքրվում են կեղտից։ GRAEF HB 501 ընկղմվող բլենդերը համալրված է չափիչ բաժակով՝ բաղադրիչները չափաբաժանելու համար։ Գերտաքացման սպառնալիքի դեպքում շարժիչն ավտոմատ անջատվում է։