Gorenje BSA6737ORAB էլեկտրական ջեռոցն իր տիրոջն առաջարկում է ընդարձակ (77 լ) տարածություն խոհարարական մտահղացումներն իրագործելու համար։ Դա նշանակում է, որ ներսում կարելի է միաժամանակ պատրաստել մի քանի մակարդակներում։
Տապակները հուսալի տեղադրելու համար մակարդակները հագեցած են տելեսկոպիկ ուղղորդիչներով։ DynamiCooling համակարգի շնորհիվ իրանը դրսից չի տաքանում մինչև վտանգավոր աստիճանի, ինչը նշանակում է, որ այրվելու վտանգ չկա։ Ջեռոցի ծալովի դուռը համալրված է փակման դանդաղեցուցիչով (դովոդչիկ), ուստի բացվում և փակվում է շատ սահուն։
Gorenje BSA6737ORAB էլեկտրական ջեռոցի ապագա տերերի համար ևս մեկ հաճելի հանգամանք այն է, որ պատրաստելուց հետո այն ժամերով մաքրելու կարիք չի լինի։ Կատալիտիկ մաքրման համակարգը համակցված է գոլորշով մաքրման տեխնոլոգիայի հետ։ Սա նշանակում է, որ՝ կախված աղտոտվածության տեսակից, դուք կկարողանաք հաղթահարել դրանք արագ և առանց ավելորդ ջանքերի։