23.8" DEXP Mars MA30HE մոնոբլոկը մոխրագույն իրանով թողարկվում է որպես լուծում գրասենյակային կամ տնային աշխատավայրի համար։ Իրանում ինտեգրված 23.8 դյույմանոց էկրանով մոդելը հագեցած է Intel Core i5-12450H պրոցեսորով և 16 ԳԲ RAM-ով՝ ցանկացած գրասենյակային ծրագրակազմի հետ վստահ աշխատելու և ոչ պահանջկոտ տեսախաղեր գործարկելու համար։ FullHD թույլատրելիության աջակցությամբ սարքի էկրանն աչքի է ընկնում NTSC 72% գունային ընդգրկմամբ, 1300:1 կոնտրաստով, ապահովում է 60 Hz թարմացման հաճախականություն։
512 ԳԲ ծավալով մեկ M.2 PCIe կուտակիչի շնորհիվ DEXP Mars MA30HE համակարգիչը թույլ է տալիս պահպանել Ձեզ անհրաժեշտ բոլոր մուլտիմեդիա ֆայլերը, փաստաթղթերը, հավելվածները։ Արդեն տեղադրված Windows 11 Pro աշխատանքային հարթակը սարքը լիովին պատրաստ է դարձնում առօրյա առաջադրանքների լուծմանը։ Իրանի վրա Kensington Security մալուխի համար նախատեսված բնիկ ունեցող մոդելը տեղադրվում է ըստ բարձրության կարգավորվող սեղանի տակդիրի վրա՝ 90° պտտման հնարավորությամբ։