Philips FC9734/01 փոշեկուլն ապահովում է ցիկլոնային ֆիլտրման համակարգ։ Դա նշանակում է, որ սարքը չի նվազեցնում ներքաշման հզորությունը նույնիսկ աղբի 2 լիտրանոց տարայի լիովին լցված լինելու դեպքում։ HEPA ֆիլտրը մաքրում է օդը փոշուց, ծաղկափոշուց և բրդից։ TriActive+ գլխադիրը հեռացնում է փոշին պատերի երկայնքով, մաքրում է գորգերը և հավաքում խոշոր աղբը։
Philips FC9734/01-ի ներքաշման խողովակը հեռադիտակային (տելեսկոպիկ) է, ուստի աչքի է ընկնում կոմպակտ պահպանմամբ։ 7 մ երկարությամբ ցանցային մալուխը երաշխավորում է օգտատիրոջ ազատ տեղաշարժը սենյակից սենյակ։ Մանուշակագույն կորպուսի վրա կա լարի ավտոմատ փաթաթման կոճակ։ Աքսեսուարները կարելի է պահել կորպուսի ներսում գտնվող հատուկ նախատեսված բաժնում։