Microlab SOLO 6C բարձրախոսները ստեղծված են դիսկրետ տարրերով ուժեղարարով։ Առանձին, այլ ոչ թե միկրոսխեմաների կազմում պատրաստված էլեկտրոնային բաղադրիչները հնչողությունը հասցնում են ավելի բարձր մակարդակի։ Ձայնը դառնում է ավելի «թափանցիկ», կամերային։ Բարձրացված ընդհանուր ելքային հզորությունը նույնպես նպաստում է ձայնի բարելավված որակին։
Անհրաժեշտ հարմարավետության մակարդակն ապահովում է հեռակառավարման վահանակը։ Հեռավորությունից ձայնը կառավարելու հնարավորությունը հավասարազոր է տեղաշարժման ազատության աստիճանի մեծացմանը։ Microlab SOLO 6C համակարգի վիճակի մասին տեղեկատվությունն արտացոլում է դիմային վահանակի վրա տեղադրված լուսադիոդային ինդիկատորը։