AKRacing Core Series EX SE խաղային բազկաթոռը ուշադրություն է գրավում անատոմիորեն ճիշտ դիզայնով։ Դուք չեք հոգնի նույնիսկ ակտիվ խաղի մի քանի ժամ անց, իսկ ճոճման մեխանիզմը թույլ կտա հետ հենվել և հանգստանալ։ Բազկաթոռը համալրված է փափուկ գլխատեղով, 3D արմնկակալներով և պարանոցի ու գոտկատեղի համար նախատեսված երկու բարձիկներով։ AKRacing Core Series EX SE կահույքը դիմանում է 150 կգ ծանրաբեռնվածության, ինչի շնորհիվ հարմար է ցանկացած կազմվածք ունեցող մարդկանց համար։ Նստատեղի տակ գտնվող լծակները թույլ կտան արագ կարգավորել հասակին հարմար բազկաթոռի բարձրությունը և թիկնակի թեքությունը մինչև 180°։ 5 նեյլոնե անիվները կօգնեն առանց ջանքերի տեղաշարժել բազկաթոռը և միաժամանակ չքերծել հատակը։