Xerox 108R01121 ֆոտոթմբուկն իր պարամետրերով համապատասխանում է Xerox Phaser 6600 և Xerox WorkCentre 6605 տպիչներում տեղադրելու համար։ Դրա ռեսուրսը կազմում է 60000 էջ, ինչը նշանակում է, որ այն պարզապես իդեալական կլինի գրասենյակային օգտագործման համար։ Ֆոտոթմբուկն իրենից ներկայացնում է ներսից դատարկ մետաղական գլան, որը պտտում է մի կողմից ամրացված ատամնանիվը։ Գլանի հատուկ ծածկույթն ապահովում է տոների լավ մագնիսացումը դրա վրա, ինչը ենթադրում է տպագրության բարձր հստակություն։
Xerox 108R01121 ֆոտոթմբուկի բոլոր դետալներն արտադրվում են ստանդարտներին համապատասխանության խիստ վերահսկողության ներքո, ինչի շնորհիվ պահպանվում է տպիչի հստակ և անխափան աշխատանքը։ Թմբուկի լուսազգայուն մակերեսը պաշտպանության կարիք ունի լուսավորությունից, ուստի ծախսվող նյութը փաթեթավորվում է խիտ թղթի մեջ։ Տվյալ ֆոտոթմբուկը ներկայացված է 4 հատից բաղկացած հավաքածուով, որոնք փաթեթավորված են ստվարաթղթե տուփի մեջ։ Ամբողջ հավաքածուի քաշը կազմում է 4.7 կգ։