Փնտրո՞ւմ եք կոմպակտ օգնական, որի միջոցով կկարողանաք հարմարավետ դիտել բովանդակությունը և անմահացնել կյանքի առավել հիշարժան պահերը։ Ուշադրություն դարձրեք Joby GripTight ONE GP Stand սմարթֆոնի եռոտանիին։ Տվյալ աքսեսուարի առանձնահատկությունը ճկուն ոտքերի առկայությունն է, որոնք ակնթարթորեն փոխում են դիրքը թեքության առավել հարմար անկյուն ընտրելու համար։
Հիմքում առկա հատուկ բարձիկներն ամուր ֆիքսում են Joby GripTight ONE GP Stand սմարթֆոնի եռոտանին ցանկացած մակերեսի վրա։ Աքսեսուարի ամբողջությամբ քանդվող կառուցվածքը այն կդարձնի ձեր ուղեկիցը ցանկացած ուղևորության կամ զբոսանքի ժամանակ։ Իսկ ունիվերսալ համատեղելիությունը պայմանավորում է տարբեր ՕՀ-երի հիմքով սարքերի հետ օգտագործելու հնարավորությունը։