Braun HD 180 վարսահարդարիչը 520 գրամ քաշի դեպքում ունի կոմպակտ չափսեր։ 1800 Վտ հզորության շնորհիվ այն հեշտությամբ և արագ կչորացնի մազերը։ Վարսահարդարիչի բռնակն ունի էրգոնոմիկ ձև և այն շատ հարմար է պահել ձեռքում։ Վարսահարդարիչն ունի չորացման երեք ռեժիմ՝ օդի ավելի ցածր ջերմաստիճանով մեղմ չորացման ռեժիմ և բարձր ջերմաստիճանով էքսպրես-չորացում, ինչպես նաև սարքը հագեցած է սառը օդի մատուցման լրացուցիչ ռեժիմով, որն անհրաժեշտ է հարդարումն ավարտելու համար։ Մազերին փայլ հաղորդելու համար կարելի է օգտագործել սառը փչման գործառույթը։
Braun HD 180 վարսահարդարիչը հագեցած է մեկ կոնցենտրատոր-գլխադիրով, որն օդն ուղղում է մազերի անհրաժեշտ հատվածին։ Braun HD 180-ի անվտանգության համակարգը կանխում է սարքի գերտաքացումը՝ առավելագույն ջերմաստիճանին հասնելիս այն ավտոմատ անջատելով։ 1.8 մ երկարությամբ հոսանքի լարը շարժումների ազատություն է ապահովում չորացման կամ հարդարման ժամանակ։ Պահպանման հարմարավետության համար վարսահարդարիչի կորպուսի վրա առկա է օղակ, որը թույլ է տալիս այն կախել հարմար վայրում։