աղմուկի նվազագույն մակարդակ 35 դԲ, խոհանոցի մակերեսը մինչև 13 քմ, պտտվող լամպեր, ածխային զտիչը ձեռք է բերվում առանձին
Ներկառուցման չափսեր
Ներկառուցման լայնություն
49.6 սմ
Ներկառուցման նվազագույն բարձրություն
25.5 սմ
Ներկառուցման խորություն
26 սմ
Օդատարի տրամագիծ
12 սմ
Էլեկտրական սալօջախից տեղադրման նվազ. բարձրություն
50 սմ
Տեղադրման նվազագույն բարձրություն գազօջախի վրա
65 սմ
Չափսեր և քաշ
Լայնություն
52.5 սմ
Բարձրություն
25.5 սմ
Խորություն
29 սմ
Օդաքաշի քաշ
5.1 կգ
Փաթեթի լայնություն
56 սմ
Փաթեթավորման բարձրություն
33 սմ
Փաթեթավորման խորություն
33 սմ
Քաշը փաթեթավորմամբ
6.5 կգ
Նկարագրություն
KRONA RUNA 600 PB սպիտակ մետաղական կորպուսով լրիվ ներկառուցվող օդաքաշ պահարանն իր լակոնիկ դիզայնով կարող է լրացնել գրեթե ցանկացած խոհանոցի ինտերիեր։ Չէ՞ որ դրա կորպուսի մեծ մասը թաքցվելու է կախովի խոհանոցային պահարանում։ Օդաքաշի արտադրողականությունը կազմում է 845 մ³/ժ, ինչը թույլ է տալիս այն վստահորեն տեղադրել միջին մակերես ունեցող խոհանոցներում (մինչև 13 մ²)։ Կախված նրանից, թե որքան հաճախ և շատ է պետք եփել, օդաքաշը կարելի է միացնել օդափոխության համակարգին (օդահեռացման ռեժիմ) կամ թողնել աշխատելու ռեցիրկուլյացիայի ռեժիմով։
KRONA RUNA 600 PB լրիվ ներկառուցվող օդաքաշ պահարանն աշխատում է բավականին անաղմուկ (առավելագույնը 53 դԲ)։ Արագության ռեժիմները (ընդամենը 3) ընտրվում են հարմար կոճակների օգնությամբ։ Օդաքաշում տեղադրված ճարպակլանիչ զտիչն ապահովում է օդի մաքրումը ճարպի և մրի մասնիկներից, ինչի շնորհիվ դրանք չեն նստի խոհանոցային կահույքի վրա։ Լրացուցիչ կարելի է տեղադրել նաև ածխային զտիչ։ Դիմային վահանակի երկու լուսադիոդային լամպերն ապահովում են եփման մակերեսի լուսավորությունը, ինչը եփելու գործընթացը դարձնում է ավելի հարմարավետ։