6 դյույմանոց էկրանով Digma M1 էլեկտրոնային գիրքը թույլ կտա վայելել սիրված գրական ստեղծագործությունների ընթերցումը՝ անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում։ Կոմպակտ մոդելը հեշտությամբ կփոխարինի մի ամբողջ գրադարանի և կտեղավորվի ցանկացած պայուսակում, որպեսզի ձեզ հետաքրքրող գրքերը միշտ ձեռքի տակ լինեն։ E-Ink էկրանը չի վնասում աչքերը, նույնիսկ եթե կարդում եք մի քանի ժամ անընդմեջ։ Տեսողական ընկալման համար հաճելի հակադրությամբ և գունային փոխանցմամբ օժտված լինելով՝ այն գրեթե չի տարբերվում տպագիր էջից։
1024x758 պիքսել էկրանի կետայնությամբ Digma M1 էլեկտրոնային գիրքը նախատեսում է 4 ԳԲ ներքին հիշողություն՝ ընթերցողին հետաքրքրող բոլոր գրքերը տեքստային ֆայլերի տարբեր ձևաչափերով պահպանելու համար։ Անհրաժեշտության դեպքում սարքը միշտ կարելի է համալրել micro SD կամ micro SDHC ձևաչափի մինչև 32 ԳԲ ծավալով հիշողության քարտով՝ վիրտուալ գրադարանն էլ ավելի մեծացնելու համար։ Սարքի երկարատև ինքնավար աշխատանքը երաշխավորում է 1500 մԱժ տարողությամբ մարտկոցը։ Ամենօրյա օգտագործման ընթացքում գրքի իրանի և էկրանի մեխանիկական վնասվածքներից պաշտպանության մասին կհոգա հավաքածուի մեջ ներառված պատյանը։