Hoco J73 Powerful շարժական մարտկոցը հարմարավետ, կոմպակտ սարք է, որի օգնությամբ կարելի է լիցքավորել նոութբուքը, սմարթֆոնը և այլ սարքերը դաշտային պայմաններում։ 30000 մԱ·ժ տարողությամբ լիթիում-պոլիմերային մոդելը պատրաստված է ամուր և երկարակյաց նյութերից։
Hoco J73 Powerful շարժական մարտկոցն ունի առավելագույն 2 Ա ելքային հոսանք և 10 Վտ հզորություն։ Կորպուսի վրա առկա են միացման տարբեր պորտեր, այդ թվում՝ USB, Type-C, Lightning 8-pin: Հարմարության համար առկա են լապտեր և էկրան։ Լիցքավորման ցուցիչը թույլ կտա կողմնորոշվել, թե երբ է անհրաժեշտ լիցքավորել կուտակիչը։