ASRock AMD Radeon RX 7600 Challenger OC [RX7600 CL 8GO] տեսաքարտը հարմար է գեյմերական համակարգերի և աշխատանքային կայանների համար։ AMD RDNA 3 ճարտարապետության շնորհիվ այն ապահովում է հաշվարկային ներուժ և դինամիկ գրաֆիկայի սահուն ցուցադրում։ Պրոցեսորի 1770 MHz տակտային հաճախականությունն արագացման դեպքում կարող է աճել մինչև 2695 MHz ցուցանիշի։
Երկու օդափոխիչով հովացման համակարգը ցրում է ջերմությունը և պահպանում ASRock AMD Radeon RX 7600 Challenger OC տեսաքարտի տաքացման ցածր ջերմաստիճանը։ 0dB Silent Cooling տեխնոլոգիան կանգնեցնում է օդափոխիչները և ակտիվացնում անաղմուկ ռեժիմ ցածր ծանրաբեռնվածության դեպքում։ 2oz Copper ծածկույթով տպասալիկը կայուն է կոռոզիայի առաջացման նկատմամբ։ Հետևի կողմի պաշտպանիչ թիթեղը տեսաքարտը դարձնում է դեֆորմացիայի նկատմամբ կայուն։ Ինտերֆեյսներից առաջարկվում են 3 հատ DisplayPort միակցիչ և 1 հատ HDMI միակցիչ։ ASRock Tweak ծրագիրը թույլ է տալիս վերահսկել և կարգավորել արտադրողականության պարամետրերը։