Մոխրագույն Hoco UA25 քարտ-ռիդերն ապահովում է SD և T-flash ձևաչափերի հիշողության քարտեր, որոնց հիշողության ծավալը չի գերազանցում 2 ՏԲ-ը։ Lightning 8-pin միացման ինտերֆեյսի շնորհիվ այն համատեղելի է IOS 13 և ավելի բարձր տարբերակների հիմքով Apple սմարթֆոնների հետ։ Տվյալների փոխանցման արագությունը կարող է հասնել 480 Մբիթ/վ-ի, ինչը թույլ կտա ակնթարթորեն փոխանցել լուսանկարները և տեսաֆայլերը քարտերից բջջային սարք և հակառակը։ Hoco UA25 քարտ-ռիդերի կորպուսը պատրաստված է ալյումինե համաձուլվածքից և TPE-ից, ինչը այն դարձնում է կայուն դեֆորմացիայի և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ։ Նեյլոնե հյուսվածքով կարճ մալուխն ապահովում է քարտ-ռիդերի հարմարավետ միացումը սմարթֆոններին կամ պլանշետներին։ Կոմպակտ չափսի շնորհիվ քարտ-ռիդերը հեշտությամբ տեղավորվում է պայուսակում կամ գրպանում, ինչը թույլ կտա այն օգտագործել ցանկացած պահի։