ARTWAY AV-600 տեսաձայնագրիչը հետաքրքիր է 1.3 Մպ ջրակայուն արտաքին տեսախցիկի առկայությամբ։ Այն չի վախենում բնական ազդեցություններից, ինչը վստահություն է հաղորդում դրա նկարահանման ճշգրտությանը։ Տեսախցիկի նման հատկությունը թույլ է տալիս այն տեղադրել ավտոմեքենայի արտաքին կողմից՝ այդպիսով ապահովելով դրա աննկատելիությունը, օրինակ՝ համարանիշի տակ տեղադրելիս։ Հիմնական տեսախցիկը նկարահանում է 1920x1080 (FullHD) կետայնությամբ, ինչը վկայում է նկարահանված նյութի գերազանց որակի մասին։ Որակին կարելի է հետևել 4.3" էկրանին, որը զարմացնում է իր հստակությամբ և պայծառությամբ։ 120° դիտման անկյունը նպաստում է նկարահանման ընթացքում տեսանելի տարածքի ընդլայնմանը։ Մոդելի առանձնահատկությունը սրահում տեղադրվող երկրորդ տեսախցիկի ապահովումն է։
ARTWAY AV-600-ում ներկառուցված օգտակար գործառույթներն են G-սենսորը, շարժման ցուցիչը, ինչպես նաև կայանման ռեժիմը, որն ապահովում է ձայնագրման միացումը, երբ առկա է պատահարի վտանգ, երբ ավտոմեքենան անշարժ է՝ գտնվելով կայանատեղիում։ Բախման կամ հարվածի դեպքում միանում է G-սենսորը, որն իր հերթին գործարկում է ձայնագրությունը։ Տեսաձայնագրիչը ձայնագրությունն իրականացնում է 5, 2, 1 րոպեանոց ցիկլերով և ֆիքսում է իրադարձությունները առանձին ֆայլերում։