KITFORT КТ-3507 ստացիոնար բլենդերը փոխարինելի պարագաների շնորհիվ կարող է օգտագործվել ուտեստների բաղադրիչները մանրացնելու, մանկական սնունդ և ըմպելիքներ պատրաստելու համար։ Բանջարեղենը, միսը, պանիրը, սխտորը և այլ մթերքները մանրացնելու համար նախատեսված են 1250 մլ տարողությամբ հիմնական թասը և համակցված շեղբերով դանակը, որոնք պտտվում են մինչև 3100 պտ/րոպ արագությամբ։ Հավաքածուի մեջ ներառված են 570 մլ և 400 մլ տարողությամբ 2 շիշ՝ պրոտեինային խառնուրդների, կոկտեյլների, սմուզիների համար, որոնք պտուտակավոր կափարիչների շնորհիվ կարելի է պահել և տեղափոխել։
Սարքի կառավարումն իրականացվում է մեկ կոճակով, իսկ մանրացման աստիճանը կարգավորվում է դրա սեղմման տևողությամբ։ Քանդվող կառուցվածքը հեշտացնում է կտրող բլոկի և տարաների մաքրումը։ Չսահող հիմքը երաշխավորում է KITFORT КТ-3507 բլենդերի ամուր ֆիքսումը սեղանածածկին։