Boneco S200 օդի խոնավացուցիչը թույլ է տալիս ստեղծել առավել նպաստավոր միկրոկլիմա տարածքում։ Աշխատանքի անհրաժեշտ պարամետրերի ընտրության համար սարքի կորպուսի վրա նախատեսված է ներկառուցված պտտվող փոխարկիչ։
Boneco S200 մոդելի ևս մեկ առավելություն է ինքնամաքրման ֆունկցիայի առկայությունը, որն ազատում է այն նստվածքից՝ դրանով իսկ կանխելով խափանումը։ Տարողունակ 3.5 լիտրանոց տարան երաշխավորում է խոնավացուցիչի երկարատև աշխատանքը 10 ժամվա ընթացքում։ Լրացուցիչ առավելություն է բուրավետ յուղերի համար նախատեսված բաժնի առկայությունը, որոնք օդը կլցնեն հաճելի բույրով։ Ավտոմատ անջատման ֆունկցիան կդադարեցնի սարքի աշխատանքը, հենց որ ջրի մակարդակը հիմնական տարայում հասնի կրիտիկական նշագծին։