Remington D1500 վարսահարդարիչը պատրաստված է սև կորպուսով՝ կանաչ գույնի ցանցով, և իրենից ներկայացնում է կոմպակտ սարք, որը իդեալական է ճանապարհորդությունների համար։ Դա պայմանավորված է կորպուսի ծալովի կառուցվածքով, որը թույլ է տալիս սարքը տեղավորել պայուսակի կամ ուսապարկի մեջ։ Ունենալով 2000 W հզորություն՝ վարսահարդարիչն ունակ է ստեղծել հզոր օդային հոսք, որն առավելագույնս արագ չորացնում է ցանկացած երկարության մազերը։
Remington D1500-ի բռնակի վրա գտնվում է ռեժիմների փոխարկիչ, որը թույլ է տալիս կարգավորել օդի հոսքի հզորությունը և ջերմաստիճանային ռեժիմը։ Դա կօգնի վերահսկել չորացման գործընթացը։ Լրակազմում նախատեսված են երկու գլխիկներ՝ կոնցենտրատոր և դիֆուզոր, որոնց օգնությամբ ձեզ համար հեշտ կլինի ստանալ գեղեցիկ սանրվածք՝ հասնելով մազերի տարբեր էֆեկտի։ Վարսահարդարիչի միացումն իրականացվում է 1.8 մ երկարությամբ լարի միջոցով։ Անվտանգ շահագործումը պայմանավորված է գերտաքացումից պաշտպանությամբ։