Trassir TR-D4B6 IP-տեսախցիկը հարմարավետ և ֆունկցիոնալ լուծում է կոմերցիոն օգտագործման համար։ Այս մոդելի հիմքը 4 Մպ CMOS-մատրիցն է, որը պատկերի բարելավման տարբեր տեխնոլոգիաների հետ միասին կարող է ապահովել որակյալ և մանրամասն պատկեր՝ 2688x1520 պիքսել թույլատրությամբ և մինչև 15 կադր/վ հաճախականությամբ։ Բացի այդ, տեսախցիկն աչքի է ընկնում իր օպտիկայով։ Դրա կիզակետային հեռավորությունը 3.6 մմ է, ինչը շարժման հայտնաբերման տեխնոլոգիայի հետ միասին լայն հնարավորություններ է ընձեռում շրջակա տարածության հարմարավետ դիտարկման համար։ Բարձր լուսաուժի և հզոր ԻԿ-լուսավորության շնորհիվ այս տեսախցիկը կարող է նաև արդյունավետ նկարահանում իրականացնել մթության մեջ։
Trassir TR-D4B6 IP-տեսախցիկը պատրաստված է գլանաձև տիպի կոմպակտ և հերմետիկ կորպուսում, ինչի շնորհիվ կարող է հեշտությամբ տեղադրվել բացօթյա պայմաններում։ Մտածված կառուցվածքի շնորհիվ մոդելի մոնտաժն աչքի է ընկնում պարզությամբ և կարող է իրականացվել ցանկացած ուղղահայաց հարթ մակերեսների վրա։ Միացման համար օգտագործվում է ստանդարտ լարային միացում։ Արխիվի պահպանումը կարող է իրականացվել «ամպային» ծառայությունում։ Տեսախցիկի աշխատանքի կառավարումը հնարավոր է վեբ-ինտերֆեյսի միջոցով։ Տեսախցիկը մատակարարվում է ամրակների և մալուխների հավաքածուով։