VMMGAME JETX mini MAT BLACK սև գույնի, առանց նկարի և տարբերանշանով գորգիկն ունի 1100/445/4 մմ հսկայական չափս և հեշտացնում է համակարգչային մկնիկի կառավարման գործընթացը. հենակի շնորհիվ կուրսորը չի դողում և չի խցանվում կարևոր հրամաններ կատարելիս։ Աքսեսուարը պաշտպանում է մկնիկի ստորին մասը փոշուց և կեղտից, ինչպես նաև կանխում է սեղանի մակերեսին քերծվածքների առաջացումը։
VMMGAME JETX mini MAT BLACK գորգիկն ունի ռետինե հիմք, այն առաձգական է և ամուր, դիմացկուն է մաշվածության նկատմամբ և կանխում է հենակի սահելը սեղանածածկի վրայով։ Կտորից ծածկույթն ապահովում է մկնիկի սահուն շարժումները և կուրսորի ճշգրիտ արձագանքը։ Գորգիկի եզրերը բոլոր կողմերից կարված են դեֆորմացիայից և քանդվելուց պաշտպանելու համար։