1500 Վտ հզորությամբ BQ HB420PS բլենդերը համատեղում է 3 գործառույթ, ինչը այն դարձնում է անփոխարինելի սարք խոհանոցում։ Սուր դանակներով ընկղմվող մետաղական մասի օգնությամբ դուք կարող եք պատրաստել կետչուպ, մայոնեզ, ցանկացած մրգից և բանջարեղենից պյուրե, կրեմ-ապուր կամ կաթնային կոկտեյլ։ Հարիչ-գլխիկը կօգնի ջրիկ խմորի, ձվածեղի, տորթի կրեմի պատրաստման գործում։ 500 մլ ծավալով մանրացնող թասի մեջ տեղավորվում է բավարար քանակությամբ մթերք՝ որակյալ մանրացման համար։ Պողպատե դանակները հեշտությամբ հաղթահարում են նույնիսկ ընկույզի աղալը և սառույցի ջարդումը։
Ընկղմվող գլխիկի և հարիչի հետ միասին BQ HB420PS-ի հավաքածուի մեջ ներառված է 800 մլ ծավալով չափիչ բաժակ։ Դրա մեջ հարմար է խառնել տարբեր բաղադրիչներ, պատրաստել կոկտեյլներ, սոուսներ՝ առանց ցայտելու՝ պահպանելով աշխատանքային տարածքի մաքրությունը։ Կորպուսի վերին մասում գտնվում է արագությունների կարգավորիչը։ Մոդելն ապահովում է 2 արագություն և աշխատանք տուրբո ռեժիմում, ինչը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել տարբեր մթերքների հետ։