FinePower Giant 80 դյուրակիր մարտկոցն ունի 80000 մԱ·ժ տարողություն, ինչը նրան դարձնում է հիանալի օգնական հանգստի և ճամփորդությունների ժամանակ։ Լիցքավորման կայանը պատրաստված է պլաստիկե իրանով և հագեցած է տեղափոխման բռնակով։ Վերին հատվածում տեղակայված են 3 հատ USB Type-A միացք և 1 հատ USB Type-C միակցիչ՝ սմարթֆոնի, պլանշետի, նոութբուքի և այլ սարքերի միացման համար։
Power Delivery և Quick Charge ստանդարտներն ապահովում են էներգիայի պաշարների արագացված վերականգնում։ Հասանելի լիցքը վերահսկելու համար նախատեսված է թվային էկրան։ Լապտերիկը պետք կգա, եթե անհրաժեշտ լինի լուսավորել տարածությունը մթության մեջ կամ դժվարամատչելի վայրում։ Կարճ միացումից, գերլիցքավորումից և գերլարումից պաշտպանությունը բարձրացնում է FinePower Giant 80 դյուրակիր մարտկոցի օգտագործման անվտանգությունը։