Redragon Memecoleous լարային ականջակալները կարող են հպարտանալ ամբողջությամբ ընդգրկող կառուցվածքով, որը կանխում է կողմնակի ձայների ներթափանցումը երգերի նվագարկման ընթացքում։ Հատուկ փոխարկիչի միջոցով օգտատերը հասանելիություն կստանա ձայնի ուժգնության կարգավորմանը։
Redragon Memecoleous մոդելի ականջակալների բարձիկների և գլխակալի վրա առկա են փափուկ ներդիրներ, որոնց շնորհիվ դուք անհարմարության ոչ մի զգացում չեք ունենա նույնիսկ աքսեսուարի բազմաժամյա օգտագործումից հետո։ Խաղերի ժամանակ տպավորություններն ուժեղացնելու համար նախատեսված է վիբրացիայի էֆեկտ։ Ֆիքսված դիրքով խոսափողը կերաշխավորի տարբեր մեսենջերների միջոցով շփվելու հնարավորությունը։ Մեծացված տրամագծով ճառագայթիչները նպաստում են կոմպոզիցիաների ավելի հագեցած հնչողությանը։