Polaris Graphit-2.5 L թեյնիկը հարմար է բոլոր տեսակի սալօջախների համար։ Դրա ծավալը կազմում է 2.5 լ։ Uniform Heat ջերմակուտակիչ հատակն ապահովում է հավասարաչափ տաքացում։ Չժանգոտվող պողպատից պատրաստված անփայլ մակերեսով թեյնիկը չի կլանում հոտերը, չի օքսիդանում, կայուն է մեխանիկական վնասվածքների և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, ինչպես նաև չի ենթարկվում կոռոզիայի։
Հանովի կափարիչը հարմարավետ է դարձնում ջրով լցնելու և կեղտից մաքրելու գործընթացը։ Չսահող ծածկույթով ջերմամեկուսացված բռնակն ապահովում է հարմարավետ բռնում։ Շվոցը տեղեկացնում է ջրի եռալու մասին։ Քթիկի վրա գտնվող կափարիչով բարձրացնող մեխանիզմը կանխում է արագ սառչելը։ Polaris Graphit-2.5 L թեյնիկը կարելի է լվանալ սպասք լվացող մեքենայում։