Արծաթագույն Bosch HJG852YS0 էլեկտրական ջեռոցը 76 լ ծավալով տեղավորում է ամբողջական հնդկահավ, 2-3 կգ հավի մսեղիք, խոշոր խոհարարական սպասք։ Ջեռոցը տաքանում է 30°-ից մինչև 275° C միջակայքում։ Դրանում կարելի է ոչ միայն տապակել և թխել, այլև չորացնել մթերքները։ 8 ռեժիմներն ու 30 ավտոծրագրերը թույլ են տալիս պատրաստել կերակրատեսակների լայն ցանկ։ Մոդելն աջակցում է կոնվեկցիայի և 3D-պատրաստման տեխնոլոգիաներ։ Դրանք ապահովում են խցիկի հավասարաչափ տաքացում բոլոր մակարդակներում։ Գրիլ ֆունկցիան թույլ է տալիս պատրաստել հավ, միս, բանջարեղեն խրթխրթան կեղևով։
Bosch HJG852YS0 էլեկտրական ջեռոցն ստացել է տելեսկոպիկ ուղղորդիչներ։ Դրանց օգնությամբ կարելի է անվտանգ հանել տապակոցը՝ առանց տաք մակերեսին դիպչելու։ Ավտոանջատմամբ թայմերը թույլ է տալիս սահմանել պատրաստման ճշգրիտ ժամանակը։ Դիմային վահանակի վրա նախատեսված են ժամացույց և էկրան՝ կարգավորումները վերահսկելու համար։ Առանց ռեժիմների փոփոխության երկարատև աշխատանքի դեպքում սարքն անջատվում է ավտոմատ կերպով։ Ներսում նախատեսված է հալոգենային լուսավորություն։ Այն ապահովում է պայծառ, սպիտակ լույս, որով պարունակությունը տեսանելի է նույնիսկ գիշերը։ Ներքին ապակին և ուղղորդիչները կարելի է հանել մաքրման հարմարավետության համար։