MBS DG-602BL գազային ջեռոցն անփոխարինելի օգնական է տոնական կերակրատեսակների և աղանդերի պատրաստման գործում։ Գրիլի և շամփուրի շնորհիվ դուք կարող եք փորձարկումներ կատարել ամենաարտասովոր բաղադրատոմսերով։ Ռեժիմները կառավարելուն կօգնեն սենսորային վահանակը և պտտվող լծակները, իսկ էկրանին կարտացոլվեն բոլոր անհրաժեշտ տվյալները։ Կոնվեկցիան կապահովի կերակրատեսակների հավասարաչափ տաքացումը, իսկ ներկառուցված օդափոխիչն արագ կհովացնի ջեռոցը։
Ներկառուցված գազ-կոնտրոլի և ավտոմատ էլեկտրական բոցավառման շնորհիվ MBS DG-602BL սարքավորումը լիովին անվտանգ է շահագործման մեջ։ Դուք կարող եք նաև արգելափակել ջեռոցը և կառավարման կոճակները, որպեսզի չանհանգստանաք խոհանոցի մոտ խաղացող երեխաների համար։ 62 լ ծավալով խցիկը հեշտությամբ մաքրվում է գոլորշու օգնությամբ՝ ձեզանից մեծ ջանքեր չպահանջելով։ Տվյալ մոդելը համալրված է շամփուրով, գրիլի ցանցով և երկու տապակով, ինչի շնորհիվ դուք կարող եք զբաղվել պատրաստմամբ սարքավորման տեղադրումից անմիջապես հետո։