Dreame High-Speed Smart AI Hair Dryer Pilot վարսահարդարիչը հագեցած է երեք ջերմաստիճանային և չորս արագության ռեժիմով տարբեր տեսակի մազերի խնամքի համար։ Ջերմաստիճանի վերահսկման համակարգը թույլ չի տալիս սարքին տաքանալ սահմանված մակարդակից ավելի։ Մոդելը հագեցած է սառը օդի փչման ռեժիմով՝ հարդարումը ֆիքսելու համար։ Վարսահարդարիչի մեջ ներկառուցված իոնների գեներատորը չեզոքացնում է ստատիկ էլեկտրականությունը, դարձնում մազերն ավելի հարթ և հնազանդ։ Dreame High-Speed Smart AI Hair Dryer Pilot-ը կոմպակտ ոսկեգույն կորպուսում հագեցած է մագնիսով՝ կցորդների ակնթարթային փոփոխման համար։ Էկրանը թույլ է տալիս հետևել ընտրված ջերմաստիճանային ռեժիմին։ Մոդելը հագեցած է գերտաքացման դեպքում պաշտպանիչ անջատման համակարգով։ Զտիչը կարելի է հանել փոշուց և կուտակված այլ կեղտերից մաքրելու համար։ 2.8 մ երկարությամբ մալուխը թույլ է տալիս հարմարավետորեն չորացնել մազերը հայելու առջև՝ վարդակին կիպ չկանգնելով։ Վարսահարդարիչը համալրված է մազերի չորացման, ուղղման և գանգրացման կցորդներով։ Լրակազմում առկա պայուսակը թույլ է տալիս պահել սարքն աքսեսուարների հետ միասին։