Eigen GH-45M1DT գազօջախի մակերեսն ունի 1 կՎտ, 1.75 կՎտ և 3.3 կՎտ հզորությամբ 3 այրիչ։ Դրանք ապահովում են հավասարաչափ տաքացում, որոնցից մեկը հագեցած է բոցի եռակի շարքով՝ արագացված պատրաստման համար։ «Փոքր բոց» ֆիքսված դիրքը թույլ է տալիս խնայողաբար ծախսել գազը շոգեխաշելիս և դանդաղ եփելիս։ Այրիչները տեղակայված են մոխրագույն կոփված ապակուց պատրաստված հարվածակայուն վահանակի վրա։ Թուջե ճաղավանդակը դիմացկուն է դեֆորմացիայի նկատմամբ։
Կառավարման վահանակի վրա տեղադրված են մեխանիկական պտտվող կարգավորիչներ և սենսորային էկրան։ Այրիչների ժամանակաչափի օգնությամբ ծրագրավորվում է այրիչների աշխատանքի անհրաժեշտ ժամանակը։ Էլեկտրական բոցավառումն ակտիվացնում է կրակը կայծից՝ անջատիչի պտտման դեպքում՝ առանց բոցավառման լրացուցիչ միջոցների։ «Գազ-վերահսկողություն» պաշտպանիչ համակարգի շնորհիվ գազի մատակարարումն անջատվում է բոցի հանկարծակի մարման դեպքում։ Eigen GH-45M1DT եփման մակերեսը հագեցած է խրոցակով ցանցային լարով։