Defender Warhead G-450 ականջակալներն ունեն 40 մմ-անոց ձայնարձակիչներ, որոնք հաղորդում են ձայները 20–20000 Հց հաճախականությունների տիրույթում՝ առանց խոտանումների և աղավաղումների։ Գեյմերների և կիբերմարզիկների համար նախատեսված կարմիր-սև մոդելը ստացել է ծավալուն փափուկ ականջակալներ, որոնք արգելափակում են կողմնակի ձայների և աղմուկների մեծ մասը՝ թույլ տալով կենտրոնանալ խաղի կամ երաժշտություն լսելու վրա։ Տիրոջ գլխի չափսերին հարմարեցվող գլխակալով ականջակալները գրավում են դիզայներական յուրօրինակ լուծմամբ՝ LED-լուսավորությամբ։
Defender Warhead G-450 խաղային ականջակալները՝ ականջը գրկող խորը բարձիկներով, հագեցած են խոսափողով, որն անհրաժեշտ է գեյմերներին ձայնային չաթի միջոցով առցանց խաղում գործողությունները համակարգելու համար։ Խոսափողն ամրանում է ձայնարձակիչի իրանին և կարող է տեղադրվել առավել հարմար դիրքով կամ անհրաժեշտության դեպքում անջատվել։ Ձայնի բարձրության կարգավորման վահանակով 2.3 մետրանոց USB մալուխն այս մոդելում օգտագործվում է խաղային համակարգչին միանալու համար։