Honor Band 6 ֆիթնես-թևնոցը կդառնա անփոխարինելի սարք այն մարդու համար, ով վարում է ակտիվ կյանք և հետևում է առողջության ցուցանիշներին։ Մոդելն աջակցում է 10 սպորտային ռեժիմ և թույլ է տալիս հետևել տարբեր ցուցանիշների, ինչպիսիք են քնի տևողությունն ու որակը, ինչպես նաև սթրեսի մակարդակն ու վերականգնումը։ Թևնոցի համաժամեցումը սմարթֆոնների հետ տեղի է ունենում Bluetooth-ով, միևնույն ժամանակ այն պահպանում է կապը iOS և Android սարքերի հետ։
Huawei Health հավելվածը տեղադրելիս դուք ստանում եք մուտք դեպի սմարթֆոնի MP3 նվագարկչի հեռակառավարում, ինչպես նաև հեռախոսի որոնման շատ օգտակար գործառույթ։ Honor Band 6-ի մյուս գործառույթներից են թայմերը, վայրկյանաչափը, խելացի զարթուցիչը։ Թևնոցը պատրաստված է սև իրանով և համալրված է ռետինե կարգավորվող գոտիով։ Ինքնին սարքի իրանը պատրաստված է ամուր պլաստիկից և նախատեսում է պաշտպանություն WR50 ստանդարտին համապատասխան․ այն դիմանում է ջրի մեջ ոչ պարբերական և պատահական ընկղմումներին։ Լիցքավորման համար օգտագործվում է USB մալուխ՝ մագնիսական կոնեկտորով։