Kyocera TK-8335K լազերային քարթրիջն օգտագործում է սև տոներ և հանդիսանում է բարձր արտադրողականությամբ լուծում կորպորատիվ օգտագործման համար ֆոտոստուդիաներում, տպարաններում, ինչպես նաև թղթային փաստաթղթերի ինտենսիվ շրջանառությամբ գրասենյակներում։ Տվյալ մոդելի գլխավոր առավելությունն է նրա աշխատանքային ռեսուրսը, որը հասնում է 25000 A4 ձևաչափի էջի։ Փոխարինելի բլոկի մեկ այլ ոչ պակաս կարևոր առանձնահատկությունն է բարձրորակ ներկող փոշու և առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը մշակման ժամանակ, ինչն ապահովում է տպագրական արտադրանքի ստեղծումն առանց որևէ տեսողական արատների։ Տվյալ մոդելի օգնությամբ դուք հեշտությամբ կկարողանաք տպել տարբեր լուսանկարներ, ազդագրեր և գովազդային պաստառներ արտաքին տեղադրման համար, ինչպես նաև բուկլետներ, բրոշյուրներ և այլ նյութեր։
Kyocera TK-8335K լազերային քարթրիջը պատրաստված է դասական ձևաչափի իրանով, ունի բարձր հուսալիություն, ինչպես նաև առանձնանում է տեղադրման պարզությամբ և հարմարավետությամբ։ Փոխարինելի բլոկը լիովին համատեղելի է Kyocera TASKalfa 3252ci տպիչի հետ։ Մատակարարվում է ստվարաթղթե տուփով։ Պահել չոր և արևի ճառագայթներից անհասանելի վայրում։