Gorenje T850BK տոստերը կարող է հպարտանալ նախատեսված ավտոմատ կենտրոնացման գործառույթով, որն անփոխարինելի է հացի կամ բատոնի հավասարաչափ բովման համար։ Սարքի անվիճելի առավելությունը ջերմամեկուսացված կորպուսն է, որը չի տաքանում դրա աշխատանքի ընթացքում։
Gorenje T850BK մոդելը կուրախացնի ձեզ նաև բովման 7 տարբեր աստիճանների առկայությամբ, ինչը թույլ կտա ընտրել այն մեկը, որն ամենաշատն է դուր գալիս։ Էքստրա-բարձրացումը շատ տեղին կլինի, եթե որոշեք անուշաբույր տոստեր պատրաստել հացի փոքր կտորներից։ 1000 W բարձր աշխատանքային հզորության շնորհիվ դուք կստանաք բուրավետ նախաճաշ հաշված րոպեների ընթացքում։ Ամուր պլաստիկե ոտքերը կապահովեն տոստերի կայունությունը ցանկացած մակերեսի վրա։ Իսկ փշրանքների համար նախատեսված հատուկ սկուտեղը զգալիորեն կհեշտացնի սարքի հետագա խնամքի գործընթացը։