Սպիտակ գույնի REDMOND TB4601 էլեկտրական ատամի խոզանակը հագեցած է ամենօրյա օգտագործման համար նախատեսված երկու գլխիկով։ Դրա հիմքում ընկած է ձայնային տեխնոլոգիա՝ լնդերի և ատամների ավելի որակյալ մաքրման համար։ Կատարելով պուլսացիոն և ավլող շարժումներ՝ խոզանակը փրփրեցնում է մածուկը՝ միջատամնային տարածություններ ավելի լավ ներթափանցելու համար։ Այդպես այն ավելի արդյունավետ է հեռացնում սննդի մնացորդները և պայքարում ատամնափառի դեմ։ Թրթռացող շարժումների շնորհիվ կատարվում է լնդերի մերսում, բարելավվում է արյան շրջանառությունը։
REDMOND TB4601-ը հագեցած է մարտկոցով, որն ապահովում է մինչև 2.5 ժամ ինքնավար աշխատանք։ Ամենօրյա օգտագործման դեպքում սարքը բավականացնում է մեկ ամիս։ Դրանից հետո կորպուսի հիմնական մասը պետք է տեղադրել հենակի վրա։ Խոզանակի կորպուսը պաշտպանված է խոնավությունից IPX7-ի համաձայն։
Սարքն ապահովում է 3 ռեժիմ՝ ստանդարտ, փափուկ և խորը մաքրման, ինչպես նաև լնդերի խնամքի համար։ Մոդելի առանձնահատկությունը ներկառուցված թայմերն է, որն անջատում է սնուցումը 2 րոպե անց։ Իսկ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ այն հիշեցնում է մաքրման կողմը փոխելու մասին։