ViewSonic PA503X պրոյեկտորը պատրաստված է 2.12 կգ քաշով սպիտակ կորպուսով և հանդիսանում է կոմպակտ ու շատ հարմար սարք՝ նախատեսված խորհրդակցությունների, շնորհանդեսների, դասախոսությունների, թրեյնինգների անցկացման համար՝ պատկերների և վիդեո-սլայդների տեսքով օրինակների ցուցադրմամբ։ Մոդելը ստեղծում է որակյալ պատկեր փոքր տարածքներում տեղադրելիս. սարքի տեղադրման նվազագույն հեռավորությունը կազմում է 1.19 մ, իսկ առավելագույնը համապատասխանում է 13.11 մ ցուցանիշին։
ViewSonic PA503X-ն օգտագործում է DLP պրոյեկցիոն տեխնոլոգիա, որի դեպքում էկրանին արտածվում է պատկեր 1024x768 կետայնությամբ և 4:3 կողմերի հարաբերակցությամբ։ 3600 լմ մեծացված պայծառությամբ և 22000:1 կոնտրաստով լամպը թույլ է տալիս ստանալ մանրամասն պատկեր։ SuperColour տեխնոլոգիան նպաստում է գույների ավելի լայն տիրույթի վերարտադրմանը, որի դեպքում գույները ստացվում են ճշգրիտ և իրատեսական ցանկացած պայմաններում՝ մթության մեջ և սենյակում լույսի բարձր պայծառության դեպքում։ 5 գունային ռեժիմների աջակցությունը թույլ է տալիս ստեղծել ցուցադրման տարբեր սցենարներ։