Rombica Mysound Jumbo դյուրակիր բարձրախոսը պատրաստված է փղի տեսք ունեցող կապույտ կորպուսով։ Այն պարունակում է 3 Վտ հզորությամբ մեկ դինամիկ, ինչը նրան թույլ է տալիս որակյալ հնչողությամբ լցնել ոչ մեծ սենյակը։ Այս սարքը կդառնա անփոխարինելի մանկական սենյակի համար, եթե ձեր երեխաները սիրում են երաժշտություն։ Rombica Mysound Jumbo-ն աջակցում է TWS տեխնոլոգիա, որն ապահովում է զուգակցում նույնպիսի բարձրախոսների հետ՝ ավելի ծավալուն և հագեցած հնչողություն ստանալու համար։ Սմարթֆոնին միանալու համար կարելի է օգտվել Bluetooth 5.0 ալիքից։ Դրանից հետո նվագարկումը կարելի է կառավարել հենց միացված սարքից։ Շնորհիվ ներկառուցված խոսափողի՝ բարձրախոսը թույլ է տալիս ընդունել զանգեր և շփվել բարձրախոս կապով։ 400 մԱ·ժ տարողությամբ մարտկոցը թույլ է տալիս բարձրախոսին աշխատել 3.5 ժ ընթացքում՝ կախված ձայնի մակարդակից։ Ձայնի բարձրացման դեպքում սարքի աշխատանքի ժամանակը նվազում է։ Դրա կառուցվածքը նախատեսում է microSD քարտերի բնիկի առկայություն, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել հիշողության քարտում պահպանված պատրաստի նվագացանկերը։