Նրբագեղ իրանով Redmond RHB-2975 բլենդերն ունի 1200 Վտ առավելագույն հզորություն, ինչը տպավորիչ ցուցանիշ է նման տիպի սարքերի համար։ Դրա և ընդարձակ ֆունկցիոնալության շնորհիվ մոդելը կարելի է անվանել օգտակար օգնական խոհանոցային զանազան գործողություններ կատարելիս։ Սարքի ընկղմվող մասը պատրաստված է մետաղից, ինչը դարձնում է այն ամուր և մաշվածակայուն։ Այն համալրված է բլենդերով, մանրացուցիչով և հարիչով։ Դրանց օգտագործմամբ կարելի է կատարել բազմապիսի խոհարարական առաջադրանքներ՝ մանրացնել և խյուս պատրաստել բանջարեղենից, հունցել ջրիկ խմոր, հարել սերուցքային կրեմներ։
Redmond RHB-2975 բլենդերն ունակ է զարգացնել մինչև 12000–14000 պտույտ րոպեում (15700 պտ/ր՝ տուրբո ռեժիմում)։ Մոդելի սնուցման մալուխի երկարությունը 1 մ է, ուստի դրանով աշխատելն առավել հարմար կլինի վարդակի մոտակայքում։