2 զույգ փոխարինելի ամբուշուր, փաստաթղթեր, մալուխ 2 x 2-pin 0.75 մմ - jack 3.5 մմ
Նկարագրություն
KZ ZEX կապույտ գույնի, հիբրիդային տիպի լարային ականջակալները հագեցած են 6.8 և 10 մմ արձակիչներով։ Դրայվերների երկու տարբեր տեսակները թույլ են տալիս բաժանել ձայնային հաճախականությունները և խուսափել բարդ երաժշտական թրեքներում ձայների խառնումից։ 20-40 000 Հց հաճախականությունների ընդլայնված տիրույթն ապահովում է օբերտոնների և ձայնագրության մանր ֆոնային դետալների ճշգրիտ փոխանցում, ինչպես նաև բարձր նոտաների մաքրություն։ 25 Օմ ցածր դիմադրության և 103 դԲ բարձր զգայունության շնորհիվ ականջակալը հզոր ուժեղացուցիչ չի պահանջում և ապահովում է ձայնի բավարար պաշար ինչպես սովորական սմարթֆոնին, այնպես էլ նոութբուքին միացնելիս։ KZ ZEX լարային ականջակալներն ունեն բազմաջիղ մալուխ։ Այն ճկուն է ու փափուկ, կայուն է մաշվածության նկատմամբ հաճախակի ծալվելիս և գրեթե չի խճճվում գրպանում կամ պայուսակում։ Ոսկեպատ խրոցը երկարատև օգտագործման դեպքում չի պատվում մուգ փառով։ Դա ապահովում է ազդանշանի կայուն փոխանցում՝ առանց խանգարումների և ձայնի ընդհատման։ Եթե հանովի մալուխը ժամանակի ընթացքում մաշվի կամ կտրվի, այն կարելի է հեշտությամբ փոխարինել մեկ ուրիշով՝ ստանդարտ 2-pin միակցիչով։