52 լ ներքին ծավալով Gefest ДГЭ 601-02 Н7 գազային ջեռոցը թույլ է տալիս պատրաստել տարբեր կերակրատեսակներ։ Դիմային վահանակը պատրաստված է չժանգոտվող պողպատի և մգեցված ապակու համադրությունից։ Շամփուրով էլեկտրական գրիլը թույլ է տալիս պատրաստել հյութալի ուտեստներ ոսկեգույն կեղևով։
Էկրանով սենսորային թայմերը հնարավորություն է տալիս ծրագրավորել աշխատանքի ժամանակը։ Իսկ ռեժիմները և ջերմաստիճանը կառավարելու համար տեղադրված են պտտվող անջատիչներ։ Պաշտպանիչ արգելափակումն օգնում է կանխել սահմանված կարգավորումների պատահական փոփոխությունը։ Ավտոմատ էլեկտրական բոցավառումը հեշտացնում է Gefest ДГЭ 601-02 Н7 ջեռոցի շահագործումը։ Իսկ առավելագույն անվտանգության համար ներդրված է գազ-վերահսկման համակարգ։ Հավաքածուի մեջ ներառված են տապակ և ճաղացանց։