Apacer NOX օպերատիվ հիշողությունը ներկայացված է 16-ական ԳԲ ծավալով DDR4 ստանդարտի օպերատիվ հիշողության երկու մոդուլների հավաքածուով, որոնք օգնում են էապես բարձրացնել պահանջկոտ ծրագրերի և համակարգչային խաղերի գործարկման արագությունը։ ՕՀ-ի արագագործությունն ապահովվում է 2666 ՄՀց տակտային հաճախականության և բարձր թողունակության շնորհիվ։ Ալյումինե ռադիատորն արագ ցրում է ջերմությունը տպասալիկներից և կանխում Apacer NOX-ի չափազանց տաքացումը երկարատև ծանրաբեռնվածության դեպքում։ Ոչ մեծ բարձրությունը երաշխավորում է համատեղելիությունը կոմպլեկտավորող մասերի հետ և արդիականացման հարմարավետությունը։