Samsung ViewFinity S90PC S27C902PAI մոնիտորը բարակ արծաթագույն իրանով հագեցած է 27” ինտելեկտուալ չափաբերմամբ էկրանով։ Դուք կարող եք ձեռքով կարգավորել պայծառությունը, գունային ջերմաստիճանը և գամման։ 5K թույլատրությամբ դիսփլեյն ունի լայն գունային ընդգրկում և հագեցվածություն, պատկերի բարձր մանրամասնություն և իրատեսականություն։ Տեսողության պաշտպանության գործառույթով անփայլ էկրանը նվազեցնում է շողարձակումը, տհաճ կապույտ լույսը և թարթումը։ Նույնիսկ համակարգչով երկարատև աշխատանքը չի առաջացնի աչքերի ուժեղ հոգնածություն։
Samsung ViewFinity S90PC S27C902PAI-ը հագեցած է SlimFit վեբ-տեսախցիկով՝ 4K ձևաչափի աջակցությամբ։ Այն հեշտացնում է բովանդակության ստեղծումը, պահպանում է պատկերի բյուրեղյա հստակությունը առցանց հաղորդակցման ժամանակ։ DisplayPort և Thunderbolt 4 պորտերը թույլ են տալիս միացնել մի քանի սարքեր։ Ինտերֆեյսներն ապահովում են մինչև 90 Վտ հզորությամբ լիցքավորում և տվյալների փոխանցում 40 Գբիթ/վ արագությամբ։ Apple AirPlay-ի աջակցությունը թույլ է տալիս կրկնօրինակել և ընդլայնել աշխատասեղանը մի քանի էկրանների անլար միացման միջոցով։