Godox Cube SC Kit 2 անլար ռադիոհամակարգը ձայնագրում է մոնո ձայն մինչև 300 մ հեռավորության վրա։ Փոխանցիչում ներկառուցված է 97 մԱ*ժ տարողությամբ մարտկոց, որը բավարար է 10 ժ ձայնագրության համար։ Լիցքավորման պատյանն ապահովում է ևս երկու լրիվ լիցքավորում։ \nԼրակազմում առկա է մագնիսական ամրացմամբ երկու փոխանցիչ։ Խոսափողը ներկառուցված է, ուստի սարքերը կոմպակտ են. 2.5 x 2.4 x 1.2 սմ չափսերի դեպքում յուրաքանչյուրը կշռում է 7 գ։ Փոխանցիչները համալրված են թավոտ հողմապաշտպանությամբ, մագնիսական սեղմակներով և քուղերով։ Բացի այդ, դրանք կարելի է օգտագործել որպես հեռակառավարման վահանակ։ Մինչև 50 մ հեռավորության վրա կոճակի կրկնակի սեղմումը կսկսի ձայնագրությունը կամ լուսանկար կանի սմարթֆոնով։ \nԸնդունիչը հագեցած է USB Type-C միակցիչով՝ աուդիոազդանշանի ձայնագրման կամ մշակման սարքավորումներին միանալու համար։ Ձայնագրում է մարդու լսողությանը հասանելի միջակայքում՝ 20-ից մինչև 20000 Հց։ Ֆայլերի դիսկրետացման հաճախականությունը 24 բիթ/48 կՀց է, ինչը 70 դԲ-ից ավելի ազդանշան/աղմուկ հարաբերակցության դեպքում թույլ է տալիս ստանալ բարձր որակի աուդիո՝ հստակ հնչողությամբ։ \nՌադիոհամակարգը կառավարել և ձայնի պարամետրերը կարգավորել կարելի է Godox Mic հավելվածում։ Godox Cube SC Kit 2-ն աջակցում է Apple տեղորոշիչի գործառույթը. ակտիվացումից հետո Find My հավելվածը թույլ է տալիս հետևել սարքի գտնվելու վայրին։