Սև գույնի, ուղղանկյունաձև Varmilo Black գորգիկն ունի 900/400/3 մմ հսկայական չափսեր և նախատեսված է համակարգչային մկնիկով աշխատելու համար. այն վերացնում է կուրսորի դողալու, խցանվելու և ցնցումների խնդիրները։ Աքսեսուարը պաշտպանում է մկնիկի ստորին հատվածը կեղտոտումից, որը կարող է հրամանների կատարման սխալներ առաջացնել, ինչպես նաև կանխում է սեղանի մակերեսի վնասումը։
Varmilo Black խաղային գորգիկը պատրաստված է ռետինից, նյութն ամուր է, մաշվածակայուն և գործնական, ռետինե հիմքը տեղից չի շարժվի ձեռքի կտրուկ շարժումների ժամանակ։ Գործվածքային ծածկույթը մեղմացնում է հարվածներն ու թրթռումները, ստեղծում հարմարավետ պայմաններ խաղերի, աշխատանքի և ամենօրյա օգտագործման համար։ Գորգիկի եզրերը բոլոր կողմերից կարված են, ինչը պաշտպանում է այն դեֆորմացիայից և քայքայումից։