DELTA HR12-12 ԱԽՍ-ի մարտկոցն իրենից ներկայացնում է ապահովիչ փականով հերմետիկ կապարաթթվային սարք։ Մարտկոցը ջուր ավելացնելու կարիք չունի և հանդիսանում է չսպասարկվող։ AGM տեխնոլոգիաներով պատրաստված մարտկոցն ունի մեծ թվով օգտակար հատկություններ, որոնցից մեկը էրգոնոմիկությունն է։ Ցածր ինքնալիցքաթափում (ամսական մոտ 3%), ընդ որում լիցքավորման գործընթացը բավականին արագ է։
DELTA HR12-12 ԱԽՍ-ի մարտկոցի առանձնահատկությունն են կալցիումով լեգիրացված կապարե թիթեղները։ Մարտկոցի իրանը պատրաստված է ABS պլաստիկից և սարքին ապահովում է պաշտպանության լրացուցիչ աստիճան։ Գազերի ռեկոմբինացիայի շնորհիվ դրանց արտահոսքը բացառված է, բացառված է նաև պայթյունի հավանականությունը։ DELTA HR12-12 մարտկոցը չունի օդային փոխադրումների սահմանափակումներ։ Սարքի շահագործումը տևում է մոտ 8 տարի, կարող է աշխատել ցիկլային ռեժիմում։