Darina GM UL1 1108 Gr գազօջախը պատրաստված է մոխրագույն իրանով։ Եփող մակերեսը պատրաստված է էմալապատ պողպատից և հեշտությամբ մաքրվում է կեղտից։ Աշխատանքային մակերեսին առկա է տարբեր հզորության 4 այրիչ՝ ձախ առջևինը՝ 2 կՎտ, ձախ հետևինը և աջ առջևինը՝ 2.3-ական կՎտ, աջ հետևինը՝ 1 կՎտ։ Օջախը հագեցած է թուջե ճաղավանդակներով, որոնք նախատեսված են 120-ից մինչև 240 մմ հատակի տրամագիծ ունեցող սպասքի համար։ Պտտվող անջատիչների մեջ ներկառուցված է ավտոմատ էլեկտրական բոցավառում։
Darina GM UL1 1108 Gr գազօջախը համալրված է 50 լ ծավալով ջեռոցով՝ տապակների տեղադրման չորս մակարդակի դրոշմված ուղղորդիչներով։ Ջերմաստիճանը կարգավորվում է 170-ից մինչև 290°C միջակայքում։ Գազ-վերահսկման համակարգը կանխում է գազի արտահոսքը բոցի պատահական մարման դեպքում։ Ջեռոցի ներսում առկա է լամպ՝ պատրաստման գործընթացը տեսողական վերահսկելու համար։ Հանովի դռնակը հեշտացնում է ջեռոցի խնամքը։ Օջախը հագեցած է սպասքի պահպանման համար նախատեսված դուրս քաշվող արկղով։