Ֆազայինվերտորային ձևավորմամբ սպիտակ Edifier R1280T մուլտիմեդիա բարձրախոսները կարգավորվում են կողային մասում տեղադրված կառավարման վահանակի միջոցով։ Դրանք կարելի է կառավարել նաև հեռակառավարման վահանակով։ Բարձրախոսները հագեցած են մագնիսական էկրանավորմամբ 4 դինամիկով և ստերեոհամակարգով։ Դրանց կողմից վերարտադրվող հաճախականությունների միջակայքը տատանվում է 75-ից մինչև 18000 Հց։ Բարձր և ցածր հաճախականությունները կարգավորվում են։ Աղավաղումների մակարդակը չի գերազանցում 0.5 %-ը։
Edifier R1280T-ի հզորությունը հասնում է 42 Վտ-ի։ Բարձրախոսների կորպուսները պատրաստված են ՄԴՖ-ից՝ բարձր ձայնի պատճառով առաջացող թրթռումը մարելու համար։