1.75 մմ հաստությամբ Anycubic PETG պլաստիկը հարմար է 3D-տպիչի միջոցով տպագրության համար։ Թելը փաթաթված է կոճի վրա՝ պահպանման և սարքին մատուցելու հարմարավետության համար։ Ֆիլամենտը նախատեսված է օբյեկտների շերտ առ շերտ կառուցման համար։
Anycubic PETG-ը պատրաստված է կարմիր գույնով։ Նյութն ունի 230-240 °C հալման ջերմաստիճան։ PLA-ի համեմատ այսպիսի պլաստիկն ավելի ճկուն է, ջերմակայուն և ամուր։ Ի տարբերություն ABS-ի՝ PETG ֆիլամենտը տպագրության ժամանակ սուր հոտ չի արտազատում և հարմար է մանր դետալների ճշգրիտ գծագրմամբ խոշոր իրերի ստեղծման համար, կարող է կիրառվել սպասքի և սննդային տարաների արտադրության մեջ։