ADATA XPG Lancer [AX5U6400C3216G-DCLABK] օպերատիվ հիշողությունը 32 գիգաբայթանոց հավաքածու է՝ կազմված DDR5-ի 16 ԳԲ տարողությամբ երկու մոդուլից։ Հավաքածուն նախատեսված է արտադրողական խաղային համակարգիչների հավաքման և արդիականացման համար։ Սարքի արագացման (overclocking) ներուժն իրականացնում են AMD EXPO և XMP 3.0 տեխնոլոգիաները։ Մոդուլների թայմինգներն են 32-39-39։
ADATA XPG Lancer [AX5U6400C3216G-DCLABK] օպերատիվ հիշողության տակտային հաճախականությունը 6400 ՄՀց է։ Սարքի թողունակությունը երաշխավորում է տվյալների փոխանակման բարձր արագություն պրոցեսորի և ԱՀ-ի մյուս բաղադրիչների միջև խաղերում և ցանկացած ծրագրային ապահովման հետ աշխատելիս։ Հավաքածուն հարմար է արտադրողական ունիվերսալ գրասենյակային և տնային համակարգիչների համալրման համար։
Հիշողությունն աջակցում է On-Die ECC սխալների ուղղման տեխնոլոգիային։ Դրա խնդիրն է համակարգի կայունության բարելավումը՝ ծրագրային խափանումների նվազագույնի հասցման շնորհիվ։ Սարքի սնուցման լարումը բարձրացված է մինչև 1.4 Վ։ Ցանկացած ծանրաբեռնվածության դեպքում մոդուլները պաշտպանված են գերտաքացումից ռադիատորներով։
Հիշողության էներգասպառումը օպտիմիզացնում է Power Management IC տեխնոլոգիան։ Մոդուլների բարձրությունը 40 մմ է։ Սարքի աշխատանքային ջերմաստիճանային միջակայքն է 0-ից մինչև 85 °C։