Hansa BHKS610301 գազօջախի մակերեսը՝ կոփված ապակուց պատրաստված սև իրանով, կարելի է անվանել միաժամանակ նորաոճ և կոմպակտ լուծում սնունդ պատրաստելու համար։ Ոչ մեծ չափերի (52x59 սմ) պայմաններում սարքը հագեցած է 4 տարբեր չափերի այրիչներով։ Դա նշանակում է, որ դրա վահանակի վրա կարելի է միաժամանակ պատրաստել մի քանի կերակրատեսակ՝ սպասքը տեղադրելով գերամուր թուջե ցանցի վրա։
Բոլոր այրիչները հագեցած են գազ-վերահսկման ֆունկցիայով և ներկառուցված էլեկտրական բռնկմամբ։ Այս լուծումը միաժամանակ ապահովում է Hansa BHKS610301 գազօջախի մակերեսի օգտագործման և՛ հարմարավետությունը, և՛ անվտանգությունը։ Վառելիքի մատակարարումն ավտոմատ դադարեցվում է, եթե կրակը հանգչում է միջանցիկ քամուց, իսկ սարքի ակտիվացման համար կրակայրիչներ կամ լուցկի չեն պահանջվում։ Գործնականությունը, հարմարավետությունը և մաքրման պարզությունը մոդելի գլխավոր առավելություններն են։