Borofone BZ22 Scenery մեքենայի լիցքավորիչը սև գույնի մետաղական կորպուսով կապահովի շարժական սարքերի լիցքավորումը մեքենայում ուղևորության ընթացքում։ Մոդելն առաջարկում է 2 ելքային պորտ՝ մարտկոցի լիցքավորման կարիք ունեցող շարժական տեխնիկան միացնելու համար։ Լիցքավորիչը միանում է մեքենայի վահանակի ծխախոտավառիչի վարդակին և աշխատում է 12 կամ 24 Վ մուտքային լարմամբ։
Առավելագույնը 30 Վտ ելքային հզորությամբ Borofone BZ22 Scenery մեքենայի լիցքավորիչն ապահովում է Power Delivery, Quick Charge 3.0 արագ լիցքավորման ստանդարտները։ Լիցքավորվող սարքերը միացնելու մալուխը ներառված չէ լրակազմում և ձեռք է բերվում առանձին։